
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց հոկտեմբեր ամսվա հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախ նշենք, որ այս անգամ այդ ցուցանիշները բավականին ուշ հրապարակվեցին, նախորդ դեպքերում դրանք հրապարակվում էին ամսվա առաջին տասնօրյակում:
Իսկ ցուցանիշներն ինքնին առանձնապես ուրախանալու տեղիք չեն տալիս, չնայած անցած տարվա հոկտեմբերի համեմատ 6,6 տոկոս աճ են գրանցել: Միայն անցած ամսին հավաքագրվել է 100,4 մլրդ դրամ, իսկ անցած 10 ամսվա ընթացքում հավաքվել է 935,6 մլրդ դրամ, բայց ՊԵԿ-ն առայժմ մի կերպ է հասնում բյուջեով նախատեսված ցուցանիշի հետևից»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: