Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը. այսօր Ռոբերտ Աբաջյանը կդառնար 21 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 21 տարեկան: Ռոբերտ Աբաջյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհերից է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշաններով:

2016թ. ապրիլի 2-ին դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել է մինչև վերջին փամփուշտը: Վաշտի հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։
Հերոսի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:




Լրահոս