Ինչ է տեղի ունեցել Գևորգ Սաֆարյանի հետ բանտախցում. պարզաբանում է ՔԿՎ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:

Հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:
Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս