ՀՀ զինված ուժերը ձեռք է բերել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
«Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ… Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա:
«Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,–մասնավորապես նշել է Արթուր Պողոսյանը:
Ավելին՝ այստեղ