Երկու բնակարան, երկու հողամաս, մեկ ամառանոց. ապահովված փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը թեեւ երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, բավական մեծ ունեցվածք է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի երկու բնակարան, մեկ ամառանոց եւ երկու հողամաս: Բացի այս՝ փոխնախարարը մեկ ընկերությունում ունի 427 հազար 800 դրամի բաժնետոմս: Այս պետական պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 48 հազար դոլար, 16 հազար եվրո եւ 8.5 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Գագիկ Գրիգորյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար նշանակվեց այս տարվա մայիսին, մինչ այդ նա նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: Հետաքրքիր է` 1998թ. նախարարությունում աշխատող Գրիգորյանն ինչպես է հասցրել այդքան ունեցվածք կուտակել, առավել եւս օրենսդրությամբ արգելված է բիզնեսով զբաղվելը:




Լրահոս