ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հագուստն ու կոշիկը թանկացել են. մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 8 տոկոսի գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերից Հայաստանի բնակչությունը հագուստի ու կոշիկի համար 8 տոկոսով ավել է վճարում, քան նախորդ ամիսներին: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետությունում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացում է արձանագրվել ոչ միայն պարենային, այլ նաեւ ոչ պարենային շուկայում: Ըստ մասնագետների` հագուստի եւ կոշիկի շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է պարենային շուկայում առկա գնաճով:

Օրինակ՝ հագուստի եւ կոշիկի շուկայում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 8 տոկոսի գնաճ: Ընդ որում, ե՛ւ հագուստը, ե՛ւ կոշիկը սկսել են թանկանալ օգոստոսից: Միայն հագուստի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 7.3 տոկոսի գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ մանկական հագուստը թանկացել է 7.3, տղամարդկանց հագուսը` 7.1, կանանցը` 7.7 տոկոսով: Թանկացել են նորածինների` 0-2 եւ 3-13 տարեկան երեխաների հագուստները: Ըստ ԱՎԾ-ի` թանկացումից անմասն չեն մնացել նաեւ աքսեսուարները` 7.3 տոկոսով: Բայց կոշիկի շուկայում այս հոկտեմբերին արձանագրվել է ավելի բարձր գնաճ, քան հագուստի շուկայում` 9.4 տոկոսով: Ի դեպ, կանացի կոշիկների գնաճը կազմել է 15.5 տոկոս, իսկ տղամարդկանցը՝ 4.9 տոկոս:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս