Սամվել Բալասանյանը ստիպե՞ց Վարդան Ղուկասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը մոտ 360 հազար դրամի գույքահարկի պարտքն էր, որը քաղաքապետարանը որոշել էր դատական ճանապարհով բռնագանձել:

Հայցն արդեն ընդունվել էր վարույթ, իսկ դատավոր էլ նշանակվել էր Էդվարդ Նահապետյանը, որը, մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է: Եւ ահա տեղեկացանք, որ 2017 թվականի հոկտեբերի 4-ին Գյումրու քաղաքապետարանը հրաժարվել է հայցից այն բանից հետո, երբ Ղուկասյանը վճարել է իր ունեցած պարտքերը, եւ վեճը սպառվել է:




Լրահոս