Անորոշ իրավիճակ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի վրաերթի գործով: 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս՝ նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Անցել է 5 ամիս, սակայն, ինչպես նկատում ենք, իրավապահ համակարգը դեռեւս սպասում է հայտնի փորձաքննությունների արդյունքներին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի որդու պաշտպան Հայկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գործը, ինչին ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Այս պահի դրությամբ նոր բան չկա, մեկ հատ եզրակացություն եկավ, նորից է նշանակվել, անորոշ վիճակ է, դեռեւս վերջնական որոշում չկա»:
Հ.Գ. Հիշեցնենք` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուս. տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ էր տվել։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: