Նախագահի աշխատակազմի մի մասը ապրելու խնդիր չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի մի մասը Հայաստանի՝ տնտեսապես ծանր պայմաններում, պարզվում է, ապրելու խնդիր չունի: Նրանց թվում է նաեւ արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի չորս հատ բնակարան, երկու հատ անհատական բնակելի տուն եւ մեկ հողամաս: Նախագահականի աշխատողի փոխառությունները կազմել են մոտ 22 հազար 500 դոլար, մոտ 11.5 մլն դրամ:

Նա նաեւ ունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդերի հավաքածու: Իսկ դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 6800 եվրո: Բացի այս՝ Համբարձումյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 2 մլն 718 հազար դրամ, 500 հազար դրամի չափով «այլ եկամուտը» եւ 3000 դոլարի չափով ստացած նվերը: Հիշեցնենք, որ նա նախագահականում նշանակվել էր 2013թ. նոյեմբերին:




Լրահոս