ՀՀ ԱՆ շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ. կբացառվի վարչական ռեսուրսի օգտագործումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ` առաջարկելով ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը: Եւ նախագծին կից հիմնավորումների մեջ նշել է. «Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում»:

Այլ կերպ ասած՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարած կառույցն ընդունել է, որ առնվազն վերջին 10 տարում վարչական ռեսուրսի չարաշահում է եղել. փաստ, որի մասին մշտապես ահազանգել է ընդդիմությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմանը, այլ նաեւ համատարած ընտրակաշառք բաժանելու դեպքերին: Մինչդեռ նախագծում այդ մասին դրույթներ չկան»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս