Բյուջեի քննարկումներ՝ կիսադատարկ դահլիճում. ներկա գտնվող պատգամավորներն էլ ոչ թե լսում, այլ զրուցում էին իրար հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ երեկ ԱԺ նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում: Անգամ, երբ խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանի նիստերի դահլիճում հաշված թվով պատգամավորներ կային:

Իրավիճակն առավել վատ էր հատկապես ընդմիջումից հետո: Դահլիճը ոչ միայն կիսադատարկ էր, այլեւ ներկա գտնվող քիչ թվով անձինք էլ ավելի շատ միմյանց հետ էին զրուցում, քան լսում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Արամյանի ելույթի ժամանակ դահլիճում կառավարության շարքում միայնակ մնացած նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերակցում էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, եւ թեժ զրուցում էին:

Մյուս շարքում զրուցում էին ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանն ու Ալիկ Սարգսյանը, իսկ նրանցից էլ ետ չէին մնում Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

:




Լրահոս