«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին խորհրդարանի ամբիոնից «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի պետությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը 300 մլն դոլարով «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու գործարքն անվանեց հայկական կողմի համար ձեռնտու, քանի որ երկրագնդի վրա չէր գտնվի մեկ այլ գնորդ, որը կարող էր այդ գնով գնել պետական բաժնեմասը:
Կեղծիքը այս դեպքում ակնհայտ է, քանի որ 20 տոկոսը գնահատվել էր ոչ թե 300, այլ 155 մլն դոլար, և դժվար է գտնել երկրագնդի վրա մեկ այլ պետություն, որը «Գազպրոմի» հետ կարող էր նման ստորացուցիչ պայմանագիր ստորագրել»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: