Armenian text to speach

Կորյուն Նահապետյանի` բանակում չծառայած որդուն պաշտոն են տվել. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել։ Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար։ Նշենք, որ 25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարեւորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական։

Սակայն ինչպես որդին, այնպես էլ Ազգային ժողովում ռազմավարական պաշտոն զբաղեցնող հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում։ Այնպես որ, նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի ընդունած Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի աղմկահարույց նախագիծը, որը քննարկվել էր Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովում եւ որով նախատեսվում էր տարկետման իրավունքի սահմանափակում, որդուն չի սպառնում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս