Պատեհապաշտը. Շարմազանովին հաջողվեց ցույց տալ` իբր ինքը 40 րոպեում դասադուլի թեման փակեց. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոյեմբերի 15-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունել էր դասադուլ անող ուսանողներին։ Շարմազանովը մի քանի լրատվամիջոցներում կազմակերպել էր այնպիսի լուրերի հրապարակում, որ պարզ դառնար, թե իբր ուսանողների մեկշաբաթյա դասադուլը ինքը կարողացել է 40 րոպեում դադարեցնել։

Հիշեցնենք, որ դասադուլավորները նախորդող յոթ օրվա ընթացքում հանդիպել էին վարչապետի, ԿԳ եւ ՊՆ նախարարների հետ, սակայն չէին դադարեցրել դասադուլը։ Մինչդեռ իրականում օրենքի ընդունումից հետո դասադուլն ու հացադուլը անիմաստ էին դարձել, եւ Շարմազանովը կարողացավ այդ փաստն օգտագործել հօգուտ իրեն եւ բոլորին ներկայանալ իբրեւ ամենակարող պաշտոնյա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս