
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի ուղիներ գտնեն Վանաձոր քաղաքի ավագանու հետագա գործունեության համար։Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը վերջերս վճռել էր հակասահմանադրական ճանաչել Վանաձորի ավագանու բոլոր որոշումները,այսինքն` պաշտոնապես հաստատվել էր, որ ավագանին ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Սահակյանը` խախտելով օրենքը, գործել են ապօրինի դաշտում։ Վանաձորում սպասվում են նոր ընտրություններ, եւ Ախթալայի քաղաքապետի ընտրություններից հետո Վանաձորը նոր գլխացավանք է դարձել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: