Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը: ՔԿ վարչության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը:
Հիշեցնենք` ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից դեռևս հոկտեմբերի 6-ին:
Ըստ մամուլում շրջանառված լուրերի` պատճառը եղել է քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատելը, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, Հակոբջանյանին տալը: Գումարը, ըստ նույն լուրերի Հակոբջանյանը պետք է վճարեր։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։
Նշենք, որ Հովհաննես Հակոբջանյանը ՔԿՀ համակարգի հնաբնակներից էր, աշխատում էր մոտ 20-30 տարի։ Նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ: