«Հայկական միրգ»-ի տարածքը կտրամադրվի այլ ընկերության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական միրգ» ԲԲԸ-ի սեփականության իրավունքով հանձնված 15 հեկտար տնկարանի տարածքը մաքրասորտ տնկանյութի արտադրություն կազմակերպելու համար անհատույց օգտագործման կհանձնվի ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած «Նորատունկ» ՓԲԸ-ին:

Ընկերությունը պարտավորվել է 2018-2019 թվականների ընթացքում նշված հողատարածքի վրա ձեւավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան եւ արտադրել կորիզավոր, հնդավոր եւ այլ պտղատեսակների բարձրորակ, ժամանակակից ինտենսիվ այգեգործության պահանջներին համապատասխան տնկիներ եւ արմատակալներ` տարեկան շուրջ 100 հազար հատ:

Ի դեպ, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում ընկերությունը խոստացել է կատարել 77 մլն դրամի ներդրումներ, որից 37 մլն դրամը պայմանագրի կնքումից հետո առաջին տարում, 40 մլն դրամը երկրորդ տարում:




Լրահոս