Ուսանողական առաջնությունը նպաստում է բազկամարտի զարգացմանն ու մասսայականացմանը. Արսեն Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում անցկացվեց բազկամարտի հանրապետության ուսանողական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի, Հայաստանի մարզերի, Արցախի եւ Ջավախքի 360 ուսանող:

«Ամեն տարի, ավանդույթի համաձայն անցկացնում ենք այս առաջնությունը ուսանողի միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին: Ուսանողական առաջնությունն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: Նա մեծ ուշադրություն եւ աջակցություն է ցուցաբերում մեր մարզաձեւին, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Այս տարի առաջին անգամ առաջնությունում հանդես են գալիս նաեւ աղջիկներ»,-ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբիելյանը:

Նոյեմբերի 20-ին կկայանա բազկամարտի Հայաստանի հերթական առաջնությունը, նվիրված ազգային ֆեդերացիայի առաջին նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին: Առաջնությանը կմասնակցեն նաեւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձիք:

Արսեն Գաբրիելյանի խոսքով ուսանողական առաջնությունը նպաստում է Հայաստանում բազկամատի զարգացմանն ու մասսայականացմանը.

«Շատ ուսանողներ հետագայում որոշում են գալ մեզ մոտ եւ պրոֆեսիոնալ մարզվել: Շատ հնարավոր է, որ այսօրվա մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեն հանդես գալ հանրապետության առաջնությունում: Ուսանողական առաջնությունում չի թույլատվում մասնակցել պրոֆեսիոնալ մարզիկներին»,-ասաց ՀԲՖ-ի նախագահը:

Ընթացիկ տարին հաջող էր հայկական բազկամարտի համար: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճվել է 9 մեդալ, որից 2-ը՝ ոսկե:




Լրահոս