
Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ պայմանավորված՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կհեռացնի ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական համակարգի հասանելիությունից, այդ թվում՝ F-35 կործանիչների նախագծից, հաղորդում է Defense News-ը։
Նշենք, որ այս պահին ընթանում է ռուս-թուրքական պայմանագրի իրագործման վերջին փուլը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Քանիքլին։ Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, դեռս պարզ չէ։