Դարձա Իտալիայի ընտրանու ամենահարուստ երկրպագուն. Վենտուրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան, ում գլխավորությամբ ազգային հավաքականը վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ չկարողացավ նվաճել Աշխարհի 2018թ. առաջնության ուղեգիր, մեկնաբանել է իր հեռացումը:

«Վերջին օրերն ինձ համար շատ դատարկ ու տխուր էին: «Մունդիալ-2018»-ի ուղեգիր չնվաճելն ինձ համար գործը կիսատ թողնելու զգացողություն է թողել:

Ազգային հավաքականում աշխատելն ինձ հպարտության առիթ էր տալիս, որը ես նախկինում երբևէ չէի զգացել: Պատասխանատվորեն էի մոտեցել այդ աշխատանքին: Չկարողացա հասնել հաջողության, սակայն աշխատեցի մի խումբ ֆուտբոլիստների հետ, որոնց երբեք չեմ դադարի շնորհակալ լինել:

Ֆուտբոլում հաջողության հասնելը կախված չէ մեկ մարդուց: Միաժամանակ պարտությունները, հիմնականում ամենացավոտները, չես կարող բացատրել մեկ պատճառով: Այդպիսի պահերին շատ հարցեր են ծագում:

Ամեն դեպքում, հիմա ես դարձել եմ Իտալիայի ընտրանու ամենահարուստ երկրպագուն: Հուսով եմ` հետնորդս կկարողանա վերադարձնել Իտալիայի ընտրանուն բարձր հորիզոնականներ»,- Վենտուրայի խոսքն է մեջբերում «ANSA»-ն:




Լրահոս