«Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 17-ին, նշվեց անհաս ծնված երեխաների միջազգային օրը: Միջոցառման առթիվ բժշկական կենտրոն էին հրավիրվել հենց այստեղ ծնված բազմաթիվ նորածիններ` իրենց երջանիկ ծնողների հետ միասին, որոնք միջոցառման ավարտին «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կողմից հատուկ նվերների արժանացան:
Վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների հնարավորությունները ընդլայնելու նպատակով ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները:
«Ի ուրախություն մեզ` այսօր կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ, դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ոչ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երկարաժամկետ հիվանդացությունը»,- ասաց Արմինե Հովակիմյանը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի և մանկաբարձության բաժանմունքներում ՝ անհաս ծնված երեխաների կյանքը փրկելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ ինչպես ինտենսիվ խնամքի, այնպես էլ շնչառական խնդիրները կարգավորող ու անհրաժեշտ վերահսկողություն սահմանող մեծ պահանջարկ ունեցող բացառիկ սարքավորումներ: Ներդրված հատուկ սարքավորումների շնորհիվ այսօր արդեն կենտրոնի բժիշկները կարողանում են խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր ծնված երեխաների:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ կենտրոնում թեև ամենաարդիական, ամենաժամանակակից սարքավորումներն են, բայց միայն տեխնիկական հագեցվածությամբ հնարավոր չէ լավ արդյունքներ ունենալ: «Սլավմեդի» հաջողության գաղտնիքը, ըստ նրա՝ հենց դրանում է. ժամանակակից սարքավորումներին զուգահեռ ունենալ պատրաստված բուժանձնակազմ և հստակ մշակված զարգացման ռազմավարություն:
«Լինելով տվյալ ոլորտում ավելի քան 20 տարի` կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ: Որպեսզի մենք կարողանանք օգնել և երջանկացնել մեր ընտանիքներին, ամենաբարդ և ամենապատասխանատու իրավիճակներում»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:
Մեկ տարի առաջ «Սլավմեդի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդաբերած Մարիամ Ռամազյանը մյուս ընտանիքներին ևս խորհուրդ է տալիս իրենց ծննդաբերությունը վստահել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ անձնակազմին:
««Սլավմեդում» զույգ տղաներ եմ ունեցել, լուրջ բարդություններով վաղաժամ ծննդաբերություն էր: Կարծում եմ՝ չլիներ «Սլավմեդի» անձնակազմը, հոգատար վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը, ռեանիմացիայի բաժնի տեխնիկական հագեցվածությունը գուցե հիմա երկուսի հետ այստեղ չլինեի»,- ընդգծեց նա:
Ծնողը մինչ այս մեծ որդուն ծննդաբերել է այլ հիվանդանոցում և նշում է, որ «Սլավմեդի» մատուցած ծառայություններն անհամեմատ բարձրակարգ են:
Աննա Մաթևոսյանը ևս երկրորդ անգամ երկվորյակների մայր է դարձել «Սլավմեդում»: Ընդ որում` նրա երկրորդ հղիությունը եղել է միայն 10 տարի անց:
«Առաջին բալիկս խնդիրներ ուներ և երկրորդ հղիության որոշումը շատ դժվար եմ ընդունել: Ծանոթացա «Սլավմեդի» մանկաբարձ գինեկոլոգներից Կարեն Յուրևիչի հետ, հետազոտվեցի, որոշ խնդիրներ ունեի, բուժվեցի: Երեք ամիս հետո իմացա, որ երկու պտուղ է, շատ էի ուրախացել: Հղիության ընթացքում ամեն ինչ նորմալ ընթանում էր, երեխաների հետ կապված խնդիրներ առանձնապես չեն եղել: Միայն ես խնդիր ունեի, որը մշտապես վերահսկվում էին բժշկիս կողմից»,- պատմեց նա:
Աննայի երկվորյակ երեխաների՝ Էմանուելի և Էնրիկեի լույս աշխարհ գալը վաղաժամ է սկսվել: Հղիության 33-րդ շաբաթում նա արդեն «Սլավմեդի» բժիշկների հսկողության տակ է եղել: Աննա Մաթևոսյանը նշում է, որ իրավիճակը շատ ռիսկային էր, ոչ մի երաշխիք չկար, որ երեխաները կապրեն, բայց բժիշկների շնորհիվ նրանք այժմ առողջական ոչ մի խնդիր չունեն:
«Խորհուրդ կտամ, որ նախ հետազոտվեն «Սլավմեդում», իմանան, որ առողջ են և կարող են բալիկ ունենալ: Դրանից հետո էլ ճիշտ ընտրություն կատարեն` առաջին հերթին բժշկի, հետո հիվանդանոցի հարցում: Մեր բախտը շատ է բերել, որ ճիշտ ժամանակին հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոն ենք դիմել, այստեղի մանկական բաժանմունքը բարձրակարգ է իր աշխատանքը կատարում»,- հայտնեց ծնողը: