«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական եւ այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։
Փոփոխությունները գրեթե միանձնյա մշակում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ ՀՀԿ-ում քչերն են տեղյակ դրանց բովանդակությունից, որի առանցքում լինելու է վարչական լծակների եւ ռեսուրսների գործադրման խնդիրը․ ավելի խիստ պատիժներ են սահմանվելու, եւ հնարավոր է՝ ՏԻՄ ընտրությունների համար եւս սահմանվի համամասնական ընտրակարգ։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում արձանագրված էր․ «Ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների, այդ թվում՝ դպրոցներում եւ հիվանդանոցներում, ինչպես նաեւ որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումները մթագնել են ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքը»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: