«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:
Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, եւ «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված հարկերի հետ», նոյեմբերի 21-ին Դիլիջանում կբացի «Դիլիջան գարեջուր» գործարանը։ Բացմանը կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը:
Գործարանի արտադրանքն արդեն կա շուկակում, «օֆիցիալ» բացում է անում, որ կատարված ներդրումը լավ «երեւա»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: