«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ու հիմա տեսակետ կա, որ նախորդ տարվանից շրջանառության մեջ դրված «Ազգ-բանակ» ծրագրի, դրան հետեւած քայլերի արդյունքում ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է:
Մյուս կողմից նկատենք` «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի համաձայն՝ ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից էլ սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները: Ասել է, թե Արցախի խնդիրը, որի պատճառով ՀՀ-ն ստիպված է խորացնել ռազմականացվածության մակարդակը, խոչընդոտում է երկրի զարգացմանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: