Ինչ արդյունքներ ունեն ապրիլյան պատերազմին սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ զեկույցները. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից սպանված հայ զինվորների մարմիններն անարգելու, վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը զեկույցներ էր ուղարկել միջազգային կազմակերպություններ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը, խոսելով այդ մասին, նշել է. «Այդ զեկույցը բարձրաձայնվեց, ուղարկվեց բազմաթիվ կառույցների, մեր սփյուռքի կառույցները բավական ինտենսիվ կարողացան տարածել, նաեւ դիվանագիտական ճանապարհով ուղարկվեց»: Ինչ վերաբերում է արդյունքներին, ըստ Մելիքյանի. «Արդյունքներն իրավապաշտպան կամ ոչ իրավապաշտպան կառույցների կողմից հղումներն են:

Եվ այդպիսի հղումներ մենք ունենք, օրինակ, Freedom House-ի կողմից, մենք ունենք միջազգային հակաճգնաժամային խմբի կողմից հղումներ՝ իրենց ամենախորքային զեկույցում»»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս