Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը գնում է Ռամկավար ազատական կուսակցության հետքերով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս գնում է Ռամկավար ազատական կուսակցության հետքերով՝ բաժանվելով ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում:

ՍԴՀԿ Լիբանանի կառույցը, որը հնչակները համարում են Մայր կառույց, երկատվել է: Կուսակցության մի խումբ անդամներ օրերս հայտարարել են ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վերածննդի Վարիչ մարմին հիմնելու մասին և ընդդիմադիր շարժում սկսելու կոչ արել: Նրանք ՍԴՀԿ Լիբանանի Վարիչ մարմնի ատենապետ և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանին մեղադրում են անձնական շահ և հաշիվներ հետապնդելու մեջ:

Մեր տեղեկություններով՝ այս խմբի մեջ են 130-150 հնչակներ: Հնչակյան կուսակցությունում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է լիբանանյան OTV հեռուստաընկերությունը, որը հարում է երկրի նախագահ Միշել Աունին: Մինչդեռ ՍԴՀԿ-ն նոյեմբերի 4-ին հրաժարական տված Սաադ Հարիրիի գլխավորած «Մարտի 14» դաշինքի անդամ էր: Հնարավոր է, որ այս մասնատումը ևս կապ ունենա ներլիբանանյան հակամարտության հետ»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս