ՖՈՏՈ. Tesla-ն ներկայացրել է երկու նոր մեքենա. էլեկտրական բեռնատար և աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր առաջին էլեկտրական բեռնատարը:

Էլեկտրական բեռնատարը ունի չորս անկախ էլեկտրական շարժիչներ:

Բեռնատարի հզորությունը կազմում է 804 կմ:

400 մղոն (650 կմ) երթուղու համար նոր բեռնատարին պետք է ընդամենը 30 րոպե լիցքավորում:

Էլեկտրական բեռնատարը կարող է տեղափոխել մինչեւ 36 000 կգ բեռ:

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նաև Roadster 2 էլեկտրական սպորտքարը, որը կդառնա աշխարհում ամենաարագընթաց սերիական մեքենան:

Ինչպես հաղորդում է The Verge-ը, ընկերության ղեկավար Իլոն Մասկի պնդում է, որ 4 նստատեղ ունեցող տպավորիչ նորույթը լուրջ մրցակից կդառնա Porsche և Ferrari ավտոբրենդերի համար:

Roadster 2-ը 0-100կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 1.9 վայրկյանում, ինչն աննախադեպ ցուցանիշ է սերիական մեքենաների շրջանում: Ներկայում ամենաարագընթաց սերիական մեքենան Porsche 918 Spyder-ն է, որ 0-100կմ/ժ արագություն է զարգացնում 2.2 վայրկյանում:

Հայտնի է, որ մեքենան կկարողանա 160կմ/ժ արագություն զարգացնել 4.2 վայրկյանում: Այնուհանդերձ՝ Մասկը չի մանրամասնել, թե որքան է լինելու մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը՝ նշելով միայն, որ այն կգերազանցի 400կմ/ժ ցուցանիշը:

Նշվում է, որ 3 էլեկտրական շարժիչով ու մարտկոցով համարված Roadster 2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել ավելի քան 1.000կմ: Մասկի պնդմամբ՝ մեկ լիցքավորմամբ հնարավոր կլինի Լոս Անջելեսից հասնել Սան Ֆրանցիսկո ու հետ վերադառնալ:

Նորույթի արտադրությունը կսկսվի 2020թ. ոչ շուտ: Դրա գինը կսկսվի 200.000 դոլարից:




Լրահոս