Մահացել է իտալական մաֆիայի պարագլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Պարմայի բանտարկյալների համար նախատեսված հիվանդանոցում քաղցկեղից ուրբաթ օրը մահացել է իտալական մաֆիայի պարագլուխ, 87-ամյա Սալվատոր «Տոտո» Ռիինան: Նրա մահը վրա է հասել ժամեր անց, երբ Իտալիայի արդարադատության նախարարությունը թույլ էր տվել Ռիինայի ընտանիքի անդամներին այցելել նրան վերջինիս տարեդարձի կապակցությամբ: Իտալիայի դատարանը սիցիլիական մաֆիայի պարագլխին դատապարտել էր 26 ցմահ ազատազրկումների՝ նրան մեղադրելով Իտալիայի այն դատախազների և իրավապահների սպանությունների կազմակերպման մեջ, ովքեր պայքարում էին Կոզա Նոստրայի դեմ: Ռիինան առաջնորդել է իտալական քրեական աշխարհն ավելի քան 23 տարի, որի ընթացքում Հռոմում կազմակերպվել են պայթյուններ՝խլելով ավելի քան 150 մարդու կյանք:

Նրան երկու անգամ ենթարկել են վիրահատության, և գտնվում էրկոմայի մեջ բժիշկների վերահսկողության ներքո: Նրա պատվիրած ամենաաղմկահարույց կազմակերպված սպանությունների շարքում են 1992 թվականի երկու դատավորների՝ Ջովանի Ֆալկոնի և Պաոլո Բորսելինոյի սպանություններն են, ովքեր պայքարել են մաֆիայի դեմ և 1987 թվականին արդարադատության են հանձնել մաֆիայի ավելի քան 300 ղեկավարների: 1993 թվականին ոստիկանությունը Ռիինային ձերբակալել էր Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում: Օրենքից ելնելով՝ նրան մեկուսացրել էին բանտի համապատասխան հատվածում, որը նախատեսված է մաֆիայի պարագլուխների համար և որտեղ սահմանափակ է ելումուտը բանտային խցից:

 «Ամերիկայի ձայն»




Լրահոս