
ArmLur.am-ի տեղեկություններով` Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դիմել է Վանաձորի ավագանու բոլոր անդամներին և համգործակցության կոչ արել: Մեզ հասած լուրերի համաձայն` «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանին արձագանքել է քաղաքապետի կոչին։
Այսպիսով ՀՎԿ և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Արկադի Փելեշյանն ու Արմեն Մատինյանը պայմանավորվել են, որ Վանաձորի ավագանիները կհամագործակցեն:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ` պարզելու լուրի իսկությունը: Վերջինս հաստատեց, որ կոչով դիմել է ավագանու անդամներին, հաստատեց նաև, որ իր կոչին ՀՎԿ արձագանքել է, և իրենք ՀՎԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել: