Թրամփին խորհուրդ են տվել Javelin հակատանկային համալիրներ գնելու համար Ուկրաինային գումար հատկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ազգային անվտագության խորհուրդը խորհուրդ է տվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային 47 մլն դոլար հատկացնել, որպեսզի վերջինը կարողանա ձեռք բերել Javelin հակատանկային համակարգեր, հաղորդում է lenta.ru-ն։

Սպիտակ Տանը հայտարարել են, որ դա արվում է՝ զսպելու համար ռուսամետ անջատողականների ագրեսիան, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը։ Առաջին հերթին, որոշումը պետք է Հաստատվի Կոնգրեսի կողմից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի 2018 թվականի պաշտպանական պետբյուջեի համար հակացվելու է 4.6 մլրդ դոլար, որից 350 մլն դոլարն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական աջակցությանը։




Լրահոս