
Իտալիայի հյուսիսում 4,7 մագնիտուդա հզորությամբ երկաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 16:37-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարմա քաղաքից 27 կմ և Միլանից 113 կմ հեռավորության վրա, իսկ նրա օջախը եղել է 10 կմ խորության տակ, հայտնել է Միջերկրածովյա սեյսմիկ կենտրոնը: Երկրաշարժի հետևանքով ավիրածությունների և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նշենք, որ 2016թ. օգոստոսի 24-ին Իտալիայում խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝ հիմնականում երկրի կենտրոնում: 6,2 մագինտուդայով երկրաշարժի հետևանքով զոհվել էր 295 մարդ: