
Նոյեմբերի 19-ին ժամը 16:15-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութի շրջանի «Վալյոավան» կոչվող տեղանքում ՀՀ Գորիսի մարզի Տեղ գյուղի բնակիչ Հ.Ա.-ն նետել է անհայտ առարկա, ինչի հետևանքով առաջացած պայթյունից տուժել է:
Հ.Ա.-ն տեղափոխվել է «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ժամը 18:50-ին տուժածը դուրս է գրվել վերը նշված ՓԲԸ-ից և մեկնել ՀՀ քաղաք Գորիս: