
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 13-ից 17-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2363 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 463 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 16 բողոքի: 2017 թվականի նոյեմբերի 13-ից 17-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1664 քաղաքացի: