Ինչ է սպասվում, եթե «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեջ գտնվողը վաղաժամ հրաժարվի պայմանագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարին՝ ձմեռային զորակոչի ընթացքում, ծառայության կմեկնեն նաեւ ՀՀ ՊՆ-ի կողմից առաջարկած «Ես եմ» ծրագրին դիմածները: Ընդ որում, նրանք ոչ թե վիճակահանությամբ կընտրեն զորամասը, այլ նրանցից կձավորվի ստորաբաժանում, որն արդեն կախված կլինի դիմորդների թվից:  Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացին մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ  ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

«Ես եմ» ծրագրի շրջանակներում զինծառայողը երկու շաբաթ լինելու է մարտական հերթապահության մեջ, մեկ շաբաթ զորամասում և մեկ շաբաթ՝ տանը: Այսինքն, ստացվում է, որ 3 տարում զինծառայողը մոտ 8 ամիս տանն է լինելու: Հետաքրքիր դրույթ է ներկայացնում ծրագրից հրաժարևվելու հետևանքները: Եվ այսպես. եթե զինծառայողը հրաժարվում է ծրագրից,  նրա ծառայած օրերի համագումարը գերազանցում է երկու տարին, նա արձակվում է ծառայությունից, իսկ եթե ոչ, շարունակում է զինվորական ծառայությունը, սակայն արդեն առանց «Ես եմ»-ով նախատեսված պայմանների:

Նշենք, որ այս ծրագրող զինվորական ծառայություն անցնողները վեցերերդ ամսից սկսած ստանալու են ամսական 35 հազար դրամ աշխատավարձ: Զինծառայողները  5 ամիս պատրաստություն անցնելուց հետո կտրվի հասանելիք արձակուրդը, որից հետո նոր իր համար կսկսի գործել «Ես եմ» ծրագիրը: Արդեն ծառայության ավարտին տրվող5 միլիոն դրամը հնարավոր է օգտագործել միայն երեք ոլորտներում՝ կրթություն, բիզնես-ծրագիր (գյուղատնտեսություն), բնակարանի ձեռքբերում:




Լրահոս