
Երեկ երեկոյան ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է պաշտոնական Երևանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար՝ ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ:
Հաղորդավարուհին անդրադարձել է Գարեգին Նժդեհին, իսկ հետ Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանի հետ: