ՖՈՏՈ. Արմավիրում լարված վիճակը չի ավարտվում. բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը. մարզպետը ժամանել է գյուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում: Գյուղի դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը:

Դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա, որոնք զրկված են տարրական պայմաններից. չկան ոչ ջեռուցում, ոչ նույնիսկ պատուհաններ: Ավելին, ծնողները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ անցած տարի վառարան են տարել ծնողները դասասենյակներից մեկը, որով ջեռուցելու հետևանքով դպրոցում հրդեհ էր բռնկվել:

Մարզպետի հետ որևէ հույս ծնողները չեն կապում: ArmLur.am-ին էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատասխանել է, թե նորոգման և ջեռուցման հարցը կքննարկվի, երբ համապատասխան միջոցներ լինեն:

Ծնողները, որոնց նաև պատրաստվում են միանալ դպրոցականները, շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն:

***

Քիչ առաջ ծնողները հայտնեցին, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանել է գյուղ, հանդիպել ծնողներին և խոստացել, որ երկու օրից նորոգման և ջեռուցման աշխատանքներ կմեկնարկեն: Ծնողները զգուշացրել են, որ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն:




Լրահոս