
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ, որի միջոցով կվերահսկվի Դավթաշենի կամուրջի կողմից դեպի Խաչատրյան փողոց ընթացող տրանսպորտային միջոցների հոսքը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: