«Գևորգյան ճեմարան» ընդունվածներն այլևս տարկետում չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում սահմանված դրույթներով պայմանավորված տարկետման իրավունքի սահմանափակումը տարածվելու է նաև առաջիկայում Գևորգյան ճեմարան ընդունվածների վրա. նրանք այլևս տարկետում չեն ստանա: Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակիցների հանդիպման ժամանակ նշեց  ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

«Առաջիկա ուսումնական տարում Գևորգյան հոգեւոր ճեմարանի համար տարկետում չենք նախատեսում, սակայն ներկայիս ուսանողները շարունակելու են ուսումնառությունը»,-նշեց նա:

Սիմոնյանը հիշեցրեց, որ կառավարության 2000 թ. որոշմամբ՝ Գևրգյան հոգեւոր ճեմարանը, Սեւանի Վազգենյան դպրանոցը եւ եւս երեք քոլեջներ օգտվում են տարկետման իրավունքից, սակայն օրենսդրական ակտն ուժը կորցրած է ճանաչվելու: Ինչպես հայտնի է՝ վերջերս ընդունված օրենքով  տարկետման իրավունքը սահմանափակվում է և տրվում միայն ՊՆ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմածներին:




Լրահոս