Ֆիլմերի նկարահանումը հեշտ գործընթաց չէ, և ամեն ինչ պետք է իդեալական լինի: Եվ եթե այդ ամենին խանգարում են դերասանները, ապա ռեժիսորները ստիպված են լինում նրանց հեռացնել, անգամ երբ վերջիններս մեգաաստղեր են:
Նատալի Փորթման-Կլեր Դեյնս
Նա հաստատված է եղել «Ռոմեո+Ջուլյետա» ֆիլմի համար, որտեղ նա պետք է նկարահանվեր Լեոնարդո դի Կապրիոյի հետ: Սակայն նկարահանման ժամանակ 14-ամյա դերասանից հրաժարվեցին, քանի որ նա փոքր հասակի պատճառով 21-ամյա դերասանի կողքին չէր դիտվում: Արդյունքում նա փոխարինվեց:
Ռոբերտ Դաունի-կրտսեր-Ջորջ Քլունի
«Գրավիտացիա» ֆիլմում գլխավոր դերերից մեկը տրվել էր Ռոբերտին, ով նկարահանման ընթացքում հաճախ է իմպրովիզների դիմում: Սակայն մի քանի օրվա աշխատանքը ցույց տվեց, որ դերասանն այդ դերին ընդհանրապես չի համապատասխանում: Արդյունքում նրան փոխարինեց Քլունին:
Մեգան Ֆոքս- Ռոուզի Հանգինգտոն-Ուայթլի
«Տրանսֆորմերները-3» ֆիլմի նկարահանման ժամանակ Մեգան Ֆոքսն ու Մայք Բեյը լրջորեն վիճել էին: Իսկ պատճառը համապատասխան արևայրուքի ու 3-4 կգ քաշի ավելացման պատճառներն էին: Ու երբ Մեգանը հայտարարեց, որ այդպիսի մարդու հետ աշխատելը սարսափելի է, նրան միանգամից փոխարինեցին:
Նիկոլ Քիդման-Ջոդի Ֆոսթեր
Քիդմանը 18 նկարահանման օր է անցկացրել «Վախի սենյակ» ֆիլմի նկարահանման հրապարակում, սակայն արդյունքում ստիպված եղավ լքել այն: Իս պատճառը ծնկի վնասվածքն էր:
Ռայան Գոսլին-Մարկ Ուոլբեր
Չնայած Գոսլինգը հեռացվել է ոչ թե նկարահանման ժամանակ, այլ դրանից մեկ օր առաջ, սակայն չներառվել այս ցուցակում չէր կարող: Պատճառն այն էր, որ նա բավական գիրացել էր, ռեժիսորին դա դուր չեկավ:
Ջեյմս Ռեմար-Մայքլ Բին
«Օտարները» ֆիլմի նկարահանման ժամանակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հանկարծակի հեռացրեց Ջեյմս Ռեմարին և նրան փոխարինեց Մայք Բինով: Պաշտոնական վարկած դարձավ ստեղծագործական անհամաձայնությունները:
Ստյուարդ Տաունսենդ-Վիգո Մորտենսեն
«Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսորը նկարահանման մեկնարկից չորս օր անց հասկացավ, որ դերասան Ստյուարտ Տաունսենդը շատ երիտասարդ է դերի համար:
Էնն Հեթեուեյ-Քեթրին Հայգլ
«ՄԻ փոքր հղի» ֆիլմում գլխավոր դերը վստահված էր Էննին: Սակայն հենց սկսվեցին նկարահանումները, նա տեղեկացավ, որ ֆիլմում առկա ծննդաբերության տեսարաններ: Արդյունքում նա չցանկացավ նկարահանվել և փոխարինվեց:
Կրիստիան Բեյլին փոխարինեցին Դի Կապրիոյով, ապա վերադարձրեցին
200 թվականին դեռ ոչ այնքան հայտնի Բեյլը ստացավ գլխավոր դերակատարի առաջարկ, սակայն նրան հեռացրեցին՝ ընտրելով Դի Կապրիոյին: Սակայն վերջինիս երկրպագուները համոզեցին չնկաևահանվել և Բեյլը վերադարձավ: