Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթեց խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն կրեց՝ 4:5:
Քսաներկու խաղից հետո «Արարատը» 39 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի տանը Լիտվայի «Էներգիայի» (Էլեկտրենայ) հետ նոյեմբերի 23-ին եւ 24-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ-ի