Նոյեմբերի 20-ին, ժամը 09:43-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Գեղարդ-Գողթ հատվածի 2-րդ կմ-ին ծալքաբեկորային ժայռի վրա (մոտ 80 մ երկարությամբ և մոտ 25 մ բարձրությամբ, ճանապարհից 5 մ հեռավորության վրա) առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է երթևեկելի հատվածի քարաթափման վտանգ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԲՊԱՀՎԿ վարչության պետին: