Վանաձորի ավագանին շարունակում է նիստեր հրավիրել. ինչ հարցեր են քննարկելու հերթական նիստում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանին շարունակում է նիստեր հրավիրել: Հերթական նիստը նոյեմբերի 23-ին է, օրակարգում 6 հարց է, որից մեկը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեում վարձակալական հիմունքներով տարածք հատկացնելուն է վերաբերում: Խոսքը համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում գտնվող 37,5 քմ տարածքի մասին է:

Վարձակալողը Վանաձորի նոտարներից մեկն է՝ Բաբկեն Մխիթարյանը, ով մտադիր է համայնքապետարանի շենքում նոտարական գրասենյակ բացել: Նրա դիմումը համայնքի ավագանին առաջիկա նիստում կբավարարի՝ նոտարի հետ 3 տարի ժամկետով պայմանագիր կնքելով (տարածքի 1քմ-ի համար վարձավճարը՝ 1200 դրամ):

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը մինչ քաղաքապետ դառնալը եղել է նույն՝ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար, իսկ դրանից առաջ՝ նաեւ ՀՀ նոտարական պալատի նախագահ: Նա, ի դեպ, նեղ շրջապատում երբեմն երանի է տալիս այն օրերին, երբ աջը քաշած՝ իր գործին էր՝ նոտար էր աշխատում, ու ստիպված չէր լինում գրեթե ամեն օր մամուլում իր մասին վատ-վատ հրապարակումներ կարդալ»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս