Առաջին հայացքից գրավիչ թվացող «Ես եմ» ծրագիրը ոչ բոլորին է ձեռնտու. այն ինչ նրբություններ է պարունակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: «Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն:

Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրամ՝ այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ: Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից:

Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարողանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղություններով՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում եւ բնակարանի ձեռքբերում»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս