«Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին աղմկահարույց օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ. առաջիկա նիստերին կքննարկվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով:

Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում: Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին: Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թեւն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ):

Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը եւ առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու »:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս