Տաքսիները «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին. ուղևորափոխադրման ոլորտը գնալով դառնում է վնասաբեր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասաբեր:

Պատճառը միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի եւ պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ:

Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը:

Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կա՛մ արդեն սնանկացել են, կա՛մ աշխատում են զրոյական շահույթով: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում: »:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս