Եվս մեկ դատավոր դիմում գրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմում է գրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով, որպեսզի իրեն մինչեւ 2018թ. փետրվարի 19-ը ներառյալ հանեն գործերի բաշխման ցանկից:

Նրա դիմումը բավարարվել է: Նա, ի դեպ, առաջին դատավորը չէ, որ նման դիմում է ներկայացնում:
Հիշեցնենք, որ դատավորները նման քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել:

Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաեւ դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում զուտ դահլիճ չլինելու պատճառով: Այս տարվա ընթացքում արդեն 11 դատավոր է նման դիմում գրել, որոնք բոլորն էլ բավարարվել են:




Լրահոս