ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն քանդելուց են լավ. ինչ է կատարվում Ֆիրդուսի տոնավաճառում ապամոնտաժելուց 4 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ ապամոնտաժեցին Ֆիրդուսի տոնավաճառը` գործազուրկ թողնելով հարյուրից ավելի առեւտրականների: Տաղավարները ապամոնտաժելուց անցել է ավելի քան չորս ամիս, բայց տոնավաճառում այդպես էլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում:

Մինչդեռ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ Ֆիրդուսի փողոցում շինարարական աշխատանքները ավելի մեծ թափ կստանան աշնանը: Աշնան ավարտին մնացել է 9 օր, բայց ինչպես տեսնում եք՝ շինարարական ոչ մի աշխատանք չի իրականացվում:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս