Զինծառայող Գևորգ Բաղդասարյանը Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո չի շարունակել իր կրթությունը, դրա փոխարեն որոշել է գալ և ծառայել զինված ուժերում: «Ճամփորդ» հասարակական կազմակերպության կազմակերպած սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան այցելել ՊԲ զորամասերից մեկը, որտեղ էլ ArmLur.am-ը զրուցել է զինծառայողի հետ:
«Ճեմարանն ավարտելուց հետո կարող էի վեց տարի շարունակել ուսումս ու ազատվել ծառայությունից: Բայց ես ցանկացա, որ գամ բանակ, իմ պարտքը հանձնեմ», – նշեց նա:
Գևորգը մեզ հետ զրույցում նշեց, թե ծառայությունն իրեն չի խանգարելու եւ որոշել է զորացրվելուց հետո շարունակել կրթությունը: Նա մեզ հետ զրույցում նաև մաղթանք հղեց ծնողներին: «Ծնողներին համբերություն ու առողջություն եմ մաղթում, որ իմանան՝ մենք լավ ենք ու այստեղ մեզ լավ ենք զգում: Միայն կարոտն է, որը շատ է անհանգստացնում, մնացած ամեն ինչ լավ է, թող հանգիստ լինեն, որ սնունդն էլ է լավը», – նշեց նա: