Արցախի մայր բուհի գլխավոր մասնաշենքում վերակառուցման աշխատանքներ են սկսվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2018 թվականին Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում վերակառուցման աշխատանքներ են սկսվելու:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և նշել, որ նախագծային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

«Ներկայացվել են նախնական հաշվարկները և նախագծի էսքիզները: Քանի որ շենքի մի մասը հին է, և վերակառուցելը նպատակահարմար չէ, նախատեսում ենք լրիվությամբ քանդել այդ հատվածը և նորը կառուցել: Իսկ մնացած մասերն ամբողջությամբ կվերանորոգվեն, ինչի արդյունքում Արցախի մայր բուհը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ»,-ավելացրել է Կ. Շահրամանյանը:




Լրահոս