«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի գործը հետաքրքիր ընթացք է ստանում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրինությունը դիմել ՀՀ քննչական կոմիտեին, որպեսզի ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ առերեսում իրականացվի: Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից գողություն կատարելու դրդչության մեջ: Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր: Միաժամանակ, մեզ հասած տեղեկություններով, թալանված ընկերության տնօրենը այս օրերին առարկություն է ներկայացրել նախաքննությունը իրականացնող մարմնին՝ կապված գողացված ապրանքների գնահատման մասով:»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: